Արդեն անդրադարձել էինք այն փաստին, որ 2020 թվականի փետրվարի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման մասին վարչապետի կայքում հրապարակված տեղեկատվությունը չէր համապատասխանում Անգելա Մերկելի հայտարարության բնօրինակին: Մասնավորապես, կանցլերի ելույթից բացակայում էր այն հատվածը, որտեղ Մերկելը խոսում էր իրավական բարեփոխումների շրջանակներում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության անհրաժեշտության մասին: