ովանդակության երկուստեք պատմական հատվածն, անշուշտ, անպիտան նյութ էր։ Բայց քանի որ ի սկզբանե ադրբեջանական կողմն սկսեց խոսել դրանից, պետք էր ոչ թե հասնել Տիգրան Բ Մեծ, այլ պարզապես ասել, որ «այո՛, եկե՛ք դիմենք պատմության օգնությանը, իսկ ի՞նչպես ենք սահմանում «պատմություն»-ը, արդյո՞ք նախընթաց 26 տարիները պատմությո՞ւն են, այո՛, պատմություն են, այդ դեպքում մենք պատմությունից գիտենք, որ Արցախում որևէ ադրբեջանցի չի ապրում և այն բնակեցված է բացառապես հայերով»։ Ադրբեջանցիների կեղծ փաստարկումների դեմ պետք է խոսել միմիայն որակյալ ու հղկված «թրոլինգով»։ Մի՛միայն։ Թող մեծամիտ չհնչի, բայց սա ասում եմ իմ փորձից ու հավատացնում եմ՝ ոչ բնավ հեշտ փորձից, քանզի ես Մյունխենում չէի նրանց հետ վիճում, այլ իրենց իսկ տարածքում։