Այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը դեպքից հետո այցելել է Գեղարքունիքի մարզի Կութ համայնք և հանդիպել յժհամայնքի բնակիչների հետ: