Սյունիքից Գեղարքունիք ու Արարատ... վախերը նույնն են: Արարատի Տիգրանաշեն Քյարքի գյուղում տեսել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցը ու ապշել: Հանրային հեռուստաընկերության տաղավարում Գրիգորյանը չի հերքել տեղեկությունն այն մասին, որ այս շաբաթ սկանդալի կենտրոնում հայտնված փաստաթղթով Հայաստանի տարածքից գյուղեր, անկլավներ կարող են զիջվել թշնամուն, ասել է որևէ մեկը չի կարող այդ հարցի հստակ պատասխանը տալ: