Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայ-ադրբեջանական հարաբերությունների և սահմանային լարվածության մասին նշել է, որ պետք չէ իլյուզիաների տրվել. «լուծման գնալը հեշտ չի լինելու, որովհետև դա ունի բազմաթիվ բարդություններ։ Բայց մենք այս ընթացքում անընդհատ դա առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որովհետև դա այն լուծումն է, որն իսկապես նշան կլինի տարածաշրջանի կայունության, երկարաժամկետ կայունության համար»: