Մյունխենյան անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 45 րոպե տևոողությամբ քննարկում կանցկացվի, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին կարդում ենք Համաժողովի պաշտոնական կայքում: Պանելային քննարկումը կվարի Ռուս-ամերիկյան հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Սելեստե Վալլանդերը: