Այսօր կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: 100 տոկոսով, ոչ թե 99.9: Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթն ստորագրելու եմ»: