2019 թվականի նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա թվով 22-րդ դրամահավաք մարաթոնը: Մարաթոնի ավարտին գրանցվել է 9.856.100 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Ինչպես և մեր նախկին հրապարակումներում նշել էինք, 2019 թվականին հանգանակված գումարի չափը զգալիորեն զիջում է նախորդ տարիներին անցկացված հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարներին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ գումարի այս չափը նախնական է, և չի բացառվում, որ 9.856.100 դոլարը, որը նախնական տվյալներով հավաքվել է, փոփոխվի՝ գերազանցելով 10 միլիոնը: