Վերջերս իր անպատասխանատու հայտարարություններով հայտնի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է համացանցում տարածվող տեսանյութին, որտեղ ադրբեջանցիները ծաղրում են հայ զինվորին: Հովհաննիսյանը առիթը բաց չի թողնում հերթական անգամ մեղադրել տեսանյութից զայրացած գործիչներին և հանրությանը սեփական իշխանության խայտառակության ու անկարողության համար, ու համարում, որ այդ դեպքը «որոշների հրճվանքի շարժառիթ» է դառնում: