Փետրվարի 11-ին armdaily.am-ի հյուրն էր իշխանական պատգամավոր, իրավաբան, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Հարցազրույցի թեման էր ՍԴ շուրջ ծավալվող իրադարձությունները, մասնավորապես` ապրիլի 5-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Իշխանական պատգամավորը, ով աչքի է ընկնում իր ոչ այդքան պրոֆեսիոնալ մասնագիտական գիտելիքներով, հարցազրույցի ժամանակ հնչեցրել է այնպիսի տեսակետներ, որոնք մտահոգիչ են` հաշվի առնելով այն, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ է նաև Բաղդասարյանը: Պատգամավորը նույնիսկ տարրական տեղեկություններ չունի սահմանադրական փոփոխություների վերաբերյալ սահմանադրական նորմերից, օրենքներից, միջազգային կառույցների իրավասություններից: