2019թ. ամենաքննարկված և խնդրահարույց թեմաներից մեկը Երևանի աղբահանության խնդիրն էր, որի լուծման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի գործնական քայլերը տեսանելի եղան օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած: Այդ ժամանակաշրջանում և հատկապես դրանից առաջ աղբահանության խնդրի վերաբերյալ համացանցում և մամուլում տարատեսակ հրապակումներ են եղել: Այս ժամանակաշրջանը նաև համընկել է Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ, Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի` «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել!!!» մակագրությամբ տեսանյութի հրապարակման հետ: