Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմն անում է ամեն ինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Փաշինյանի ցածր վարկանիշը բարձրացնելու համար։ Դրա համար որոշել են օգտագործել սոցիալական բոլոր հարթակները՝ Փաշինյանի ընտրազանգվածն ավելացնելու համար։ Փաշինյանի թիմը որոշել է, որ կարելի է օգտագործել նաև TikTok-ը, որտեղ գրանցվում են հիմնականում քաղաքականությունից հեռու երիտասարդները։ Փաշինյանի թիմակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ են կանչում հայտնի TikTok-երներին և պայմանավորվում։