Երեկ՝ մայիսի 9-ին, մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքը, որի ընթացքում նրանք հայտարարել են, որ հավանական արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում մասնակցելու են «Հայաստան» դաշինքով։ Դաշինքի ներկայացուցիչները նախ «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցում ներկայացրել են իրենց մանիֆեստը, ստորագրել այն, պատասխանել լրագրողների հարցերին, ապա երթով միացել են Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներին։