«Newmag» հրատարակչությունը ներկայացնում է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Հասրաթյան» մատենաշարի առաջին գիրքը՝ «Ֆենիքս Դարբինյան»: Հայկական ճարտարապետության ավանգարդն ամփոփվել է այս գրքում: Գրքի հեղինակը Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանն է։ Քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ճարտարապետական խմբի կարևոր դեմքերից մեկը համարվող Դարբինյանի մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 30-ին՝ ճարտարապետի կառուցած «Անի» հյուրանոցում: Երեկոյին ներկա էին ինչպես ճարտարապետներ, այնպես էլ արվեստի գործիչներ։