Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հունվարի 30֊ին պաշտոնապես շրջանառության մեջ դրեց «Սահմանադրական դատարանի» մասին ՀՀ սահմադրական օրենքում, «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որը, ըստ իր ֆեյսբուքյան հրապարակման, ուղղված է սահմանադրական բարեփոխումների գործընթացը Սահմանադրությանը համապատասխանեցնելուն։ Սակայն ո՞րն է այս փոփոխությունների իրական մոտիվացիան, և արդյո՞ք դրանք տեղավորվում են իրական իրավական գործընթացների տրամաբանության մեջ, մեկ բառով ասած՝ օրինակա՞ն են, թե՞ ոչ և ի՞նչ առնչություն ունեն այդ փոփոխությունները ԵԽԽՎ Հայաստանի մոնիթորինգի համազեկուցողների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության վերաբերյալ զեկույցի հետ։