«Դատավորը նիստը դրեց ընտրություններից հետո, սա նույն դատավորն է, որն իմ կարծիքով՝ դատավոր կոչվելու իրավունք չունի: Այսինքն այստեղ կանխակալությունը արդեն ակնհայտ է, մի դատավոր, որը խայտառակ կեղծ հոդվածով տարբեր մարդկանց բանտարկեց: Այս գործը բոլոր առումներով աբսուրդի ժանրից է, իշխանությունը պետք է չլինի, որպեսզի գործն օբյեկտիվ քննվի»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի մասին: