Նախկինում ձևավորված ավանդույթի համաձայն պետական բարձրաստիճան այրերը` ՀՀ նախագահի գլխավորությամբ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ էին այցելում Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղեկցությամբ` հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Պաշտոնյաների ներկայությամբ Անմար կրակի առաջ Ամենայն հայոց կաթողիկոսը աղոթք էր հնչեցնում առ Աստված: