Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվել է Արցախյան պատերազմին նվիրված «պուրակ», որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրեր և զոհված հայ զինվորականների սաղավարտներ: Ադրբեջանի նման պահվածքը բողոքի ալիք է բարձրացրել հայ հասարակության շրջանում, քանի որ մինչ իշխանությունները խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ «խաղաղությունից», Ադրբեջանը կրկին ի ցույց է դնում պետական մակարդակով իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ: