Հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի թիվս այլ վիճահարույց հայտարարությունների, լրագրողի հարցին ի պատասխան խոսեց նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձի և դրա կանխման վերաբերյալ հայտարարության մասին՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը նման բան չի ասել, այլ լրագրողներն են «վերնագրային ընթերման» պատճառով հանգել նման եզրակացության։ Մինչդեռ, Արմեն Գրիգորյանն իրապես արել է նման հայտարարություն, ուստի՝ Նիկոլ Փաշինյանն ստել է լրագրողի հարցին պատասխանելիս։ Այսպես.