Հայ դատի գրասենյակը հայտնում է, որ Հայ-ամերիկյան հարցերով հանձնախումբը Կոնգրեսում ստորագրահավաք է նախաձեռնել` երկու կուսակցությունների համատեղ նամակում կոչ անելով Արցախի մարդասիրական օգնության փաթեթի «պահպանման», ԱՄՆ-ի կողմից Բաքվին ռազմական օգնության կասեցման և Ադրբեջանի դեմ 907-րդ բանաձևով նախատեսված սահմանափակումների ամբողջական կիրառման համար: