Երեկ՝ հունվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նախորդ օրը խոստացած «օբյեկտիվ, արժանահավատ փաստը»՝ ի պատասխան ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանիայն պահանջի, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ Թովմասյանը 2018թ. մայիսից սկսած ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով Փաշինյանին կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել է «իր ծառայությունները»։