Իշխող խմբակցության կողմից նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում նշանակելը հասարակական-քաղաքական շրջանակների կողմից միանշանակ չէր ընդունվել: Պատճառներից մեկն էլ այն էր, որ նախկինում կուսակից եղած Փաշինյանն ու Ջհանգիրյանը «կոնֆլիկտ» էին ունեցել: