Երեկ՝ մարտի 28-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպմանը ասել էր. «Ունենք գաղափար՝ բուհերի շենքերը հանենք վաճառքի, այդ գումարներից Երևանից դուրս կառուցենք ակադեմիական քաղաք»: Փաշինյանի այս հայտարարությունը քննադատության է արժանացել հասարակության շրջանում, ովքեր Փաշինյանի այս հայտարարությունը համարում են կրթականա համակարգը քանդելու այս իշխանությունների քաղաքականության տրամաբանական շարունակությունը: