Ձեզ մի էսպիսի վիճակագրություն բերեմ, ուրեմն 1992-ից միչև 2020թ. սեպտեմբեր Հայաստան Համահայկական հիմնադրամում հանգանակվել է մոտավորապես 313 մլն դոլար: Մենակ պատերազմի ընթացքում հիմնադրամում հանգանակվել է շուրջ 220 մլն դոլար։ Պատկերացրի՞ք։ 28 տարվա ընթացքում՝ 313 մլն դոլար, 2 ամսվա ընթացքում՝ 220 մլն դոլար։ Այս մասին այսօր՝ Արմավիրի մարզի Արագած համայնք կատարած այցի ժամանակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։