«Նիկոլ Փաշինյանի գնալը պայմանավորված չէ արտահերթ ընտրություններով: Նիկոլ Փաշինյանի հեռանալը վաղուց օրակարգում է, վաղուց փողոցում կա հստակ զանգված, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նա որպես քաղաքական գործիչ այլևս անցյալում է»: Այս մասին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ասել է «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ: