Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը սկսել է ադրբեջաներենով լուրեր թողարկել։ Հ1-ի «1lurer.am» էլեկտրոնային կայքում ստեղծվել է ադրբեջաներեն բաժին՝ «1lurer.am/az», որտեղ ադրբեջաներեն են թարգմանվում և տեղադրվում Հայաստանի Հանրապետության և Արցախի ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքին վերաբերող կարևոր նորությունները։