Մարտի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 187441 դեպք, որոնցից 169727-ն` առողջացած, 3416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13427 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 822634 թեստավորում: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարությունը: