Ես Գորիսում առաջնագծում էի և բոլորը ծիծաղում էին, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը փախել՝ լսելով ադրբեջանական թռչող սարքի ձայնը։ Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է Արա Սաղաթելյանը և պատմել պատերազմից հետո Գորիս քաղաքում տեղի ունեցած մի դրվագի մասին՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը «փախնող է, թե ոչ»։