Ես համոզված եմ, որ այս դեպքը եզակի չէ և ուղղված չէ միայն Հայրապետյաններին: Այս մասին AntiFake.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը միջամտում Հայրապետյանների քրեական գործով նախաքննության մարմնի գործողություններին: